Difference between revisions 73477 and 75595 on hywikisource{{Վերնագիր |title=Աբու-Լալա Մահարի |section = |previous = |next = |notes = |author =Ավետիք Իսահակյան}} (contracted; show full)Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա: Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: -Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,- Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը: Գնա՛ մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում: Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական: (contracted; show full)Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում, Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն: Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը… </poem>|1909-1910}} [[Կատեգորիա:Ավետիք Իսահակյան]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=75595.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|