Difference between revisions 51632 and 52211 on hywikisource

{{Վերնագիր
|title = ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ
|author = Կարեն Սվասյան
| notes = }}

==ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ==

<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
'''ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ''' (antropoz - մարդ և sofia - իմաստնություն) – գիտություն ոգու մասին, որ իրեն մտածում է իբրև ճանաչողության անհատական ճանապարհ, սակայն ըստ այդմ ճանաչողությունը նույնականացնելով ոչ թե սուբյեկտիվի` իբրև այդպիսինի հետ, այլ` համաշխարհային  հղացման (свершения) նախահիմքի, այնպես որ աշխարհի ճանաչումը խիստ մի իմաստով նույնական է դուրս գալիս ինքնաճանաչողությանը։ Թեև անտրոպոսոֆիայի ծագումը համընկնում է 20-րդ դարի առաջին տասնամյակին, նրա արմատները պետք է փնտրել նրա ստեղծողի` Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայական աշխատություններում, որոնք գրված են 19-րդ դարի 80-90-ական թվականներին և նվիրված են մի աշխարհայացքի մշակմանը, որի նպատակը «ոգու ոլորտի ճանաչողության արդարացումն է հոգևոր փորձի մեջ մտնելուց առաջ» (R. Steiner, Die Philo(contracted; show full)
# Stein W.J Die moderne naturwissenschaftliche Vorstellungsart und die Weltanschauung Goethes, wie sie Rudolf Steiner vertritt, Stuttg.,1921; 
# Unger С. Aus der Sprache der Bewustseinsseele. Dornach,1930; 
# Idem. Die Grundlehren der Anthroposophie. Stuttg., 1964; Ballmer K. Briefwechsel iiber der motorischen Nerven. Besazio, 1953; 
# Idem. Deutschtum und Christentum in der Theosophie des Goetheanismus. Besazio, 1995.

</div>