Difference between revisions 52211 and 153634 on hywikisource

{{Վերնագիր
|title = ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ
|author = Կարեն Սվասյան
| notes = }}

==ԱՆՏՐՈՊՈՍՈՖԻԱ==

<div style="width:auto; margin-left:15em; margin-right:15em;">
(contracted; show full)ազոտությունների արդյունքն է։ Այն չի կարելի նաև միստիկա կոչել, քանի որ նրա հիմքում ընկած ապրումների բնույթը որոշարկվում է ոչ թե անգիտակցական հոգևոր էներգիաների հափշտակյալ աշխուժացմամբ, այլ տրամաբանական գիտակցության ընդլայնմամբ մինչև Լոգոսի գիտակցությունը, ինչը բարձրագույն ճանաչողական ընդունակություններ է ձևավորում։ Դրանք ներառում են. 1) իմագինացիան (գերզգայականի պատկերավոր ընկալման փուլը, գերզգայական պատկերացման ինչ-որ նմանություն, որը ի տարբերություն  սովորականի` հենվում է ոչ թե զգայական ընկալմանը, այլ` ին
ճչ-որ ճշգրիտ ֆանտազիայի,- բառի գյոթեական իմաստով. 2) ինսպիրացիան (գերզգայականի անպատկեր – նույնական – ընկալման փուլը, որի անգիտակցական համարժեքը կարելի է համարել «ներշնչումը»). 3) ինտուիցիան (գերզգայականի հետ միավորվելու փուլը։- Եթե բնագիտության նպատակը համաշխարհային հղացման բացատրությունն է գիտելիքի միջոցով, ապա ոգեգիտության կամ ինտուիցիայի նպատակը ինքը համաշխարհային հղացումն է, որ իրեն գիտակցում է ճանաչվածով և իբրև ճանաչողի)։ Անտրոպոսոֆիայի նույնական ընկալումը չի սպառվում նրա զուտ տեսական ուսումնասիրությամբ(contracted; show full)
# Stein W.J Die moderne naturwissenschaftliche Vorstellungsart und die Weltanschauung Goethes, wie sie Rudolf Steiner vertritt, Stuttg.,1921; 
# Unger С. Aus der Sprache der Bewustseinsseele. Dornach,1930; 
# Idem. Die Grundlehren der Anthroposophie. Stuttg., 1964; Ballmer K. Briefwechsel iiber der motorischen Nerven. Besazio, 1953; 
# Idem. Deutschtum und Christentum in der Theosophie des Goetheanismus. Besazio, 1995.

</div>