Difference between revisions 78888 and 85729 on hywikisource

{{Վերնագիր
|title=Աբու-Լալա Մահարի
|section =
|previous = 
|next = 
|notes =  
|author =Ավետիք Իսահակյան}}

{{poem|Աբու-Լալա Մահարի|<poem>
Աբու-Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:
(contracted; show full)Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…
</poem>|1909-1910}}

[[Կատեգորիա:Ավետիք Իսահակյան]]
[[Կատեգորիա:Պոեմներ]]