Difference between revisions 85729 and 95947 on hywikisource{{Վերնագիր |title=Աբու-Լալա Մահարի |section = |previous = |next = |notes = |author =Ավետիք Իսահակյան}} {{poem|Աբու-Լալա Մահարի|<poem> Աբու-Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները: Եվ որովհետև չուներ կին և երեխաներ, Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին, Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով, Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,- Գաղտնի հեռացավ քաղաքից… <center>ԱՌԱՋԻՆ բ ՍՈւՐԱՀ</center> Եվ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով: Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, (contracted; show full)Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն: Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը… </poem>|1909-1910}} [[Կատեգորիա:Ավետիք Իսահակյան]] [[Կատեգորիա:Պոեմներ]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=95947.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|